211652_close_icon
views-count14922 դիտում article-date 11:58 03-11-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում ճանապարհային ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետին ուղեկցում էր ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Այս պահին ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում փակ խորհրդակցություն է ընթանում, որին մասնակցում են ՃՈ ապարատի ղեկավար կազմը, 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարները, նույն գումարտակների վաշտերի հրամանատարները: ՀՀ ոստիկանապետին ՃՈ վարչական շենքի մոտ դիմավորեցին ՀՀ ՃՈ պետ Արտակ Հարությունյանն ու նրա տեղակալները: Խորհրդակցությանը ներկա է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր