211652_close_icon
views-count2465 դիտում article-date 23:47 31-10-2014

Կալիֆոռնիայի տարածքում տիեզերանավ է պայթել. կա 1 զոհ

Կալիֆոռնիա նահանգի Մոհավե անապատում վթարի է ենթարկվել SpaceShipTwo տիեզերանավը, որը նախատեսված էր զբոսաշրջային չվերթներ իրականացնելու համար: Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող` Virgin Galactic ընկերության SpaceShipTwo տիեզերանավը, ըստ նախնական տվյալների, պայթել է թեսթային թռիչքի ժամանակ: Ինչպես հայտնում է Reuters-ը, տիեզերանավում գտնվող 2 օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Virgin Galactic ընկերությունը հաստատել է աղետի մասին լուրը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել:

Նմանատիպ նյութեր