211652_close_icon
views-count1471 դիտում article-date 22:14 31-10-2014

Տրակտորային վիճակագրություն` ըստ Գյուղնախարարության. տեսանյութ

Հայաստանում 14 783 տրակտոր կա, սարքին է 78 տոկոսը: Կան որոշ տեխնիկական միջոցներ, որոնք շահագործվում են 1976-ից, մինչև այսօր պիտանի են: 2013-ին Հայաստանում 130 տրակտորի պահանջարկ է եղել, այս տարի ընդամենը 23: Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում բելառուսական տրակտորները: Ճապոնական ու եվրոպական արտադրության տեխնիկան բավականին թանկ է, գլխացավանք է գյուղացու համար: Ճապոնական տրակտորի մեկ ծնկաձև լիսեռն արժե 1200 դոլար, իսկ գյուղացու հնարավորությունները սահմանափակ են: Բելառուսականը էժան է, օգտագործումը` հարմարավետ: Ներմուծված գյուղտեխնիկայի վաճառքն ազատ է` ուղղակի և լիզինգային: Կոմբայնի գինը 30,5 մլն դրամ է, տրվում է, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով: Իսկ տրակտորի գինը 7,2 մլն դրամ է` 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Երկու դեպքում էլ 20 տոկոս կանխավճար պետք է մուծել, իսկ վարկի ժամկետը 6 տարի է: Գյուղնախարարությունը գյուղտեխնիկա օգտագործող գյուղացիներին ազատել է տեխնիկական զննումից: Այդ կերպ գյուղացիներին ազատել են նաև տեխնիկայի տեղաշարժման ավելորդ գլխացավանքից: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36162]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր