211652_close_icon
views-count17240 դիտում article-date 16:55 31-10-2014

Ինչ ընթացք է ստանալու «օրենքով գող» Զապի գործը և ինչու են նրան այդ մականունով կնքել

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձագանքելով հարցին, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցից բերման ենթարկված «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանը, ում նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում, արտահանձվելու՞ է Չեխիայի Հանրապետություն, թե ոչ, արձագանքեցին. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոնշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, իսկ հանձնումը բացառող հանգամանքների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին, 6-րդ և 16-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 478.2.-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ»: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում է նրա կալանավորման հարցը: Ի դեպ, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Սողոյանն իր «Զապ» մականունը ստացել է դեռ մանկուց՝ «Զապորոժեց»-ի հետ նմանության համար, իսկ «օրենքով գող» «կնքվել է» 20 տարի առաջ՝ 26 տարեկան հասակում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշել էինք նաեւ, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը՝ «Զապ») Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի (սպանութուն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Նմանատիպ նյութեր