211652_close_icon
views-count12383 դիտում article-date 15:45 31-10-2014

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը բոլոր գործերը մի կողմ թողած՝ գնացել է Թալին՝ ֆիլմ նկարահանելու

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, սկսել է իր սցենարով ֆիլմի նկարահանումը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Նա արդեն մի քանի օր է, ինչ բոլոր գործերը մի կողմ թողած՝ գնացել է Թալին եւ մասնակցում է ֆիլմի նկարահանումներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը: Նա նաեւ փոխանցեց, որ ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում են Արտաշես Ալեքսանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ֆիլմը դեռ վերջնական վերնագիր չունի: «Այս պահին նախնական երկու տարբերակ կա՝ «Հիշողություն» կամ «Հայի բախտ»: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ավելի լավ վերնագիր ի հայտ գա: Տեսնենք: Թալինից հետո նկարահանումները շարունակելու ենք Եղեգնաձորում, որից հետո նոր կվերադառնանք եւ նկարահանումները կշարունակենք Երեւանում»,-նշեց նա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Նշելով, որ ներկա պահին բանակցություններ է վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի: «Դա Գինեսի ռեկորդների գրքում կգրվի, որովհետեւ նման նախաձեռնություն մինչեւ այսօր չի եղել: Իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 10-ից»,-ասել էր գործարարը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանը 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:

Նմանատիպ նյութեր