211652_close_icon
views-count6352 դիտում article-date 12:26 31-10-2014

21-ամյա Մառլենան քրոջ ամուսնուն մեղադրել է բռնությամբ իր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ

21-ամյա Մառլենա Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց տանը իր քրոջ ամուսինը` Կարեն Նորավյանը, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ինչպես նաև սեքսուալ բնույի գործողություններ կատարել իր նկատմամբ՝ այդպիսով կատարելով անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր