211652_close_icon
views-count19345 դիտում article-date 17:15 30-10-2014

Նոր մանրամասներ ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած 19-ամյա ուսանողի մասին

Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ֆուտբոլի պարապմունքի ժամանակ հանկարծամահ եղած 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանը ընտանիքի մեծն էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը: Նա նշեց, որ Լեւոնը իրենից փոքր 2 եղբայր ունի, ովքեր դպրոցական են: Գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ նրա մայրը մանկավարժ է եւ գյուղի դպրոցում է աշխատում, հայրը եւս բարձրագույն կրթություն ունի, սակայն աշխատանք չունի: Նրանք գյուղի ամենահարգված ընտանիքներից են: Գյուղապետի պատմելով՝ Լեւոնը միշտ սպորտային մրցումների է մանսնակցել եւ նրա հանկարծամահ լինելը բոլորի մոտ զարմանք է առաջացրել: Նրա դին դեռ գյուղ չեն տեղափոխել, սակայն այսօր նախատեսված է նրա հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը: Մինչեւ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանողներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո համալսարան է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ ֆուտբոլի պարապմունքի ժամանակ հանկարծամահ է եղել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանը, ով որպես դարպասապահ էր խաղում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Լ. Հայրապետյանն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ: Նա գերազանց սովորում էր համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր