211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:02 30-10-2014

Ոստիկանները հայտնաբերեցին փախցրած ավտոմեքենան

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.35-ին, 1960 թ. ծնված Գարեգին Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց շենքի մոտից փախցրել են իրեն ամրակցված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 3.000.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1969 թ. ծնված Արայիկ Խ.-ն, որը Վանաձոր քաղաքի Զորյան փողոցում հայտնաբերվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր