211652_close_icon
views-count793 դիտում article-date 15:52 30-10-2014

Տրակտորից գողացել են գեներատորը

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժին էր դիմել 1958 թ. ծնված Վարդգես Ա.-ն և հաղորդում տվել, որ իր տան բակում կայանված «Տ-75» մակնիշի տրակտորից քանդել և գողացել են էլեկտրական գեներատորը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1984 թ. ծնված Եղիշե Մ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր