211652_close_icon
views-count1484 դիտում article-date 14:11 30-10-2014

Կալիֆորնիա նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա զոհ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանի Փոյնթ Մուգ բնակավայրում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ պատահարի հետևանքով զոհվել է կործանիչի օդաչուն: Ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու հայտնաբերվել է օդապարիկ: Ենթադրվում է, որ օդաչուն մինչ ինքնաթիռի վայր ընկնելը դուրս է թռել ինքնաթիռից, սակայն զոհվել է: Փաստի առթիվ հետաքննություն է տարվում:

Նմանատիպ նյութեր