211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:24 30-10-2014

Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը

Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը՝ որպես պետությունը: Այս մասին հաղորդել է France-Presse-ը՝ հղում անելով Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրոմին: «Այսօր (հոտեմբերի 30-ին) կառավարությունը Պաղեստինը պետություն ճանաչելու վերաբերյալ որոշում է ընդունել: Սա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,-ասել է Շվեդիայի արտգործնախարարը: Վերջինս նաև նշել է, որ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու համար պետք է, որպեսզի նա ունենա իր տարածքը, կառավարությունը և բնակչությունը:

Նմանատիպ նյութեր