211652_close_icon
views-count1555 դիտում article-date 11:48 30-10-2014

Զոհրաբյանների ընտանիք. «Կոչումով բժիշկ» նախագծի վեցերորդ անդրադարձը. տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի վեցերորդ թողարկումը` նվիրված Զոհրաբյանների բժշկական ընտանիքին: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանն առաջինն է Հայաստանում հիմնադրել նյարդաբուժության բաժանմունքը, ապա նաև` ամբիոն, Աֆրիկայում համալսարան, իսկ Իրաքում` հիվանդանոց: Դեռ համալսարանը չավարտած, 3-րդ կուրսի ուսանողն արդեն ռազմաճակատում էր: Միայն պատերազմի տարիներին նա կատարել է երկու հազար հինգ հարյուրից ավելի վիրահատություն: Անվանի գիտնականը այսօր էլ շարունակում է աշխատել` իր նպաստը բերելով հայաստանյան առողջապահության համակարգի զարգացմանը, հանուն մարդկանց առողջության: «Ամենամեծ բավականությունը, որ ստացել ու շարունակում եմ ստանալ բժշկական իմ գործունեությունն իրականացնելիս դժվար իրավիճակներում հիվանդության ճշգրիտ ախտորոշումն է: Կարևոր եմ համարում այստեղ մեծ փորձը, որը ձեռք եմ բերել նաև աշխարհի տարբեր եկրներում իմ գիտագործնական աշխատանքի ընթացում»,-նշում է Սուրեն Զոհրաբյանը: Հունիսից սկսած արդեն հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների, Մալայանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները: «Կոչումով բժիշկի» նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը: Նախագծի ամբողջական տեքստային և վիդեո տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր