211652_close_icon
views-count2125 դիտում article-date 09:35 30-10-2014

Նոր համախմբում խորհրդարանում. չի բացառվում, որ կձևավորվի հնգյակ. 168 ժամ

«168 ժամ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ: ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը: Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության», այլ նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիս հօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրացուցակների հրապարակման: Արդյունքում` խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձևավորվել նոր համախմբում, որը կլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր