211652_close_icon
views-count2900 դիտում article-date 09:15 30-10-2014

Կառավարությունը պատրաստվում է գնել «Արարատ» ռեստորանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը` 3 միլիոն 200 հազար դոլար արժեքով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչև 2015 թվականի դեկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել: «Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած «օբշագինը»: Ի դեպ, գործադիրը մտադիր է ռեստորանի տարածքը վերավաճառել Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը զբաղեցրած տարածքի 1 քմ-ը 4 հազար դոլար արժեքով: Իսկ մինչ այդ ռեստորանը առաջիկա մեկ տարում դեռ կշարունակի գործել»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր