211652_close_icon
views-count12418 դիտում article-date 21:43 29-10-2014

Աբովյան քաղաքում բախվել են ГАЗ 32105-ն ու ВАЗ 2104-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երիտասարդական և Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 59-ամյա Հրաչիկ Կիրակոսյանի վարած ГАЗ 32105 մակնիշի ՊՆ 0163 Մ համարանիշի և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Եղիազարյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 ԼA 552 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 2104-ը գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ` Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ ГАЗ 32105-ի վարորդ Հ. Կիրակոսյանը ՀՀ ՊՆ աշխատակից է: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքքնիչ Ավետիկ Ավեստիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Տ. Եղիազարյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել է հատել ճանապարհը և վթարային իրավիճակ ստեղծելով՝ տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր