211652_close_icon
views-count2006 դիտում article-date 20:11 29-10-2014

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը՝ «Ամկար»-ի ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը իր կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ամկար» ակումբում: «Արզումանյանը տեղափոխվում է «Ամկար»: Կողմերի միջև 2,5 տարվա պայմանագիր է կնքվել»,-ասել է ֆուտբոլիստի գործակալ Տիգրան Մկրտչյանը: 29-ամյա Արզումանյանը հանդիսանում է «Փյունիկ»-ի մանկապատանեկան դպրոցի սան: Իր կարիերայի ընթացքում հայ խաղացողը հանդես է եկել դանիական «Ռանդերս», լեհական «Յագելոնիա», ղազախական «Ակտոբե» ակումբների կազմերում: 2013 թվականին Արզումանյանը «Ակտոբե»-ի կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր