211652_close_icon
views-count5532 դիտում article-date 16:52 29-10-2014

Պուտինը գեներալների է պաշտոնանկ արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է ՌԴ արդարադատության փոխնախարարին և ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության գլխավոր վարչության ղեկավարի 2 տեղակալներին: Ինչպես փոխանցում է TASS գործակալությունը, պաշտոնից հեռացվել է արդարադատության առաջին փոխնախարար Ալեքսանդր Սմիրնովը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2012 թվականի հունիսի 30-ին: Նա ներքին ծառայության գեներալ-մայոր էր և պարգևատրվել էր Քաջության մեդալով: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սերգեյ Գերասիմովը: Պուտինը հեռացրել է նաև ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության գլխավոր վարչության ղեկավարի 2 տեղակալներին՝ գեերալ-մայոր ֆելիքս Վասիլկովին և գեներալ-մայոր Վիտալի Սկվորցովին:

Նմանատիպ նյութեր