211652_close_icon
views-count4392 դիտում article-date 16:02 29-10-2014

Հյուսիսկորեական բռնապետն իր պաշտոնյաներին գնդակահարել է սերիալներ դիտելու համար

Հյուսիսային Կորեայի առաջնորդ կիմ Չեն Ինը վերջերս 10 բարձրաստիճան պաշտոնյաների է գնդակահարել, ովքեր մեղադրվում էին առևանգումների և հարավկորեական սերիալներ դիտելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի օրենսդիրներից մեկի տեղակալին: Հարավային Կորեայի իշխող կուսակցության քարտուղար Լի Չխոլ Ուն, ելույթ ունենալով Սեուլում կազմակերպված ազգային հետախուզության ճեպազրույցում, հայտնել է, որ այդ գնդակահարությունները դարձել են հերթական մաքրումը, որոնք ուղղված են Կիմ Չեն Ինի բացարձակ միապետությանը: Գնդակահարվածների անունները չեն հրապարակվում, չի հաղորդվում նաև, թե երբ են դրանք ի կատար ածվել: Միայն ենթադրվում է, որ հյուսիսկորեական բռնապետը նման կերպ ոչնչացնում է իր քեռու շրջապատին: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Կիմ Չեն Ինի կարգադրությամբ գնդակահարվել է իր քեռին՝ Չան Սոն Տխեկան, ով համարվում էր նրա ամենամոտ օգնականը:

Նմանատիպ նյութեր