211652_close_icon
views-count19100 դիտում article-date 12:30 26-10-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ստեփանավանում բացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի արձանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ Ստեփանավան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց հռչակավոր և սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի արձանը: Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանը տեղադրված է ստեփանավանցիների սիրելի վայր համարվող այգու հարակից հատվածում՝ մեծ վարպետի անունը կրող փողոցի մոտ, որտեղ գտնվում է նաև մեծ վարպետի տունը: Սիրված դերասանի հուշարձանի ստեղծման պատասխանատու գործը վստահվել էր ճանաչված քանդակագործ-բեմանկարիչ Դավիթ Մինասյանին, ում հետ քանդակագործը երկար տարիներ աշխատել է: Բացմանը ներկա էր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացման պատիվը ընձեռնվեց Մեծ Հայ Սոս Սարգսյանի այրուն և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին: Բացմանը ժամանել են նաև մեծ թվով մտավորականներ, հայ մեծ վարպետի երկրպագուներ: Արձանի ստեղծման գործում քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանին աջակցել է նաև ծնունդով ստեփանավանցի, ռուսաստանաբնակ Արտավազդ Բարխուդարյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քանդակագործը անկեղծացավ, ասելով. «Արձանի կերպարում ներկայացրել եմ նրա իմաստուն ու բարի լինելը, իսկ վարպետը շատ խորը ու անհանգիստ մարդ էր: Արձանի միջոցով փորձել եմ ներկայացնել նրա մտորումները` երկրի ապագայի հանդեպ ունեցած իր տեսլականով»: Բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի գրեթե բոլոր քաղաքապետերը, գյուղական համայնքների ղեկավարները, պատգամավորներ: Ելույթ ունեցան Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդը, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը, դերասանական իրենց խաղով հանդես եկան Ս. Սարգսյանի խաղացած կերպարների հերոսները: Ի դեպ, մինչև արձանի պաշտոնական բացումը Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց սիրված դերասանի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարչապետի և պաշտոնյաների հեռանալուց հետո անգամ մռայլ եղանակը չէր դադարեցնում մարդկանց հոսքը Մեծ Վարպետի՝ հայկական կինոյի նահապետի հուշարձանին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+

Նմանատիպ նյութեր