211652_close_icon
views-count7384 դիտում article-date 14:48 25-10-2014

Երևանում ՍՊԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել նախարարի խորհրդականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:20-ի սահմաններում Սարյան փողոցի 16 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 30-ամյա Յուրի Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի 34 ZR 236 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի Սարմենի 16 տան բնակիչ, 65-ամյա Աշոտ Մինասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Յու. Հովհաննիսյանն աշխատում է «Մեջիկ Վայ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ ՀՀ Քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր