211652_close_icon
views-count1164 դիտում article-date 14:43 25-10-2014

«Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում 29-ամյա հարբած երիտասարդը բռնություն գործադրելով իրարանցում է սարքել

29-ամյա Բենիամին Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 թիվ 45 տարածքում գործող «Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում կատարել է խուլիգանություն` իր գործողությունները զուգորդելով բռնության գործադրմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր