211652_close_icon
views-count9380 դիտում article-date 13:09 25-10-2014

Իրանում մահապատիժը չեղյալ հայտարարելու կոչերը զուր անցան. 26-ամյա կինը կախաղան բարձրացվեց

Իրանի իշխանությունները այդ երկրի քաղաքացի, 26-ամյա մի կնոջ են կախաղան բարձրացրել, չնայած միջազգային իրավապաշտպանների բազմաթիվ հորդորներին: Ինչպես փոխանցում է BBC-ն, Ռեյհան Ջաբբարին այսօր առավոտյան կախաղան է բարձրացվել Թեհրանի բանտերից մեկում: Նա մեղադրվում էր 2007 թվականին Իրանի հետախուզության աշխատակցի սպանության մեջ, ով, կնոջ խոսքով, փորձել էր բռնաբարել իրեն: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ հետաքննչական աշխատանքներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով:

Նմանատիպ նյութեր