211652_close_icon
views-count1079 դիտում article-date 14:53 25-10-2014

Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Կոտայքի մարզում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա. 6 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 5-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 15 ավտոմեքենա. 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր