211652_close_icon
views-count838 դիտում article-date 12:18 25-10-2014

Մակարևիչն իրեն ուղղված քննադատություններին նոր երգով է պատասխանել. տեսանյութ

Ուկրաինայի հարցում իրեն ուղղված բազմաթիվ քննադատություններին ռուս հայտնի երգիչ-երգահան Անդրեյ Մակարևիչը նոր երգով է պատասխանել: Երգը լիրիկական-հեգնական ոճի մեջ է, որում երգիչը խոսում է իր հետապնդումների և հասարակության մի մասի արձագանքի մասին: Այն հանրությանն է ներկայացվել հրապարակախոս Օլեգ Կաշինի անձնական տեղեկատվական կայքի միջոցով: Հիշեցնենք, որ Մարարևիչի վրա ճնշումներ սկսեցին գործադրվել այն բանից հետո, երբ նա օգոստոսի 12-ին համերգով հանդես եկավ Սվյատոգորսկում ուկրաինացի փախստականների առջև: Դրանից հետո Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն առաջարկեց Մակարևիչին զրկել բոլոր պետական պարգևներից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր