211652_close_icon
views-count1832 դիտում article-date 11:28 25-10-2014

Դավութօղլուի գլխավոր խորհրդական է նշանակվել հայազգի Էթիեն Մահչուփյանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր գլխավոր խորհրդական է նշանակել հայկական ծագում ունեցող, մասնագիտությամբ լրագրող Էթիեն Մահչուփյանին: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Դավութօղլուն և Մահչուփյանը վաղուց են ծանոթ իրար, երբ Դավութօղլուն նոր էր նշանակվել Թուրքիայի ԱԳ նախարար: Մահչուփյանը նշել է, որ աջակցելու է Թուրքիայի վարչապետին պետության ժողովրդավարության կայացման, պետություն-հասարակություն և փոքրամասնության հարցերում:

Նմանատիպ նյութեր