211652_close_icon
views-count1237 դիտում article-date 09:50 25-10-2014

ՀՀ արտաքին պահուստը ռեկորդային ցածր ցուցանիշին է հասել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է.«Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է 1 միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին առնվազն 1 տարվա կտրվածքով: Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է մոտ 90 մլն դոլարով: Համեմատության համար նշենք, որ այս տարվա սկզբին մեր արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ: Եվս մի համեմատություն՝ ճգնաժամային 2009 թ.-ի սեպտեմբերի արտաքին պահուստներն անցնում էին 2 մլրդ դոլարը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր