211652_close_icon
views-count1264 դիտում article-date 09:31 25-10-2014

«Ռոսնեֆտ»ը հրաժարվել է ներդրումներ կատարել «Նաիրիտ»-ում. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որևէ ներդրումային ծրագիր իրականացնել «Նաիրիտ» գործարանում: ««Նաիրիտում» «Ռոսնեֆտի» ներդրումների մասին խոսվում է արդեն մեկ տարի և ամենաբարձր մակարդակով: Դեռևս այս տարվա փետրվարին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե «Ռոսնեֆտը» պատրաստվում է Հայաստանում 500 մլն դոլարի ներդրում անել, որից մի զգալի մասը՝ «Նաիրիտում»: Ու չնայած ՀՀ իշխանությունները վաղուց իրազեկված են, որ «Նաիրիտի» թեման փակված է, այդ մասին նախընտրում են լռել, քանի որ դա կարող է «Նաիրիտի» աշխատակիցների շրջանում կրքեր բորբոքել»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր