211652_close_icon
views-count2320 դիտում article-date 09:15 25-10-2014

Ոչ իշխանական ուժերը դեռևս սպառված չեն համարում իշխանության հետ երկխոսությունը. 168 ժամ

«168 ժամը»-ը գրւմ է. «Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորեն մարդաշատ հանրահավաքը, որը, ինչպես կազմակերպիչներն էին նախապես հայտարարում, պետք է լիներ գործողությունների հանրահավաք: Գործողություններ՝ որպես այդպիսին, երեկ տեղի չունեցան, չհաշված հանրահավաքին հաջորդած երթը: Հանրահավաքի հիմնական ինտրիգը, ինչպես և սպասվում էր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր»: Թերթը նշում է, որ Գագիկ Ծառուկյանը ընդհանրական ելույթ ունեցավ, առանց անունների քննադատեց իշխանություններին և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, խոսեց քաղաքական մենաշնորհի ու դրա վերացման անհրաժեշտության մասին: «Թվարկելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները՝ Ծառուկյանն ասաց. «Մենք վերահաստատում ենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել համաժողովրդական շարժման պահանջները՝ փողոցներում և հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ»,-գրում է «168 ժամ»-ը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր