211652_close_icon
views-count19386 դիտում article-date 21:54 24-10-2014

Ինչո՞ւ է Գորիսի ոստիկանապետը փորձում իր տղայի «կեղտերը» փակել ուրիշի հաշվին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում բացահայտել են հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի նոր մանրամասները: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտովթարի հիմնական մեղավոր` Mercedes մակնիշի 24 MM 444 համարանիշի ավտոմեքենայի ներկայացած վարորդ` 27-ամյա Հրաչ Հարությունյանը ոստիկանությունում ստել է, որ վարորդը ինքն է եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վարորդը եղել է բոլորովին մեկ այլ անձ, իսկ ակնհայտ սուտ ցուցմունք Հ. Հարությունյանին ստիպել է տալ Mercedes –ի սեփականատեր, Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գորիսի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապես Արմեն Հովհաննիսյանի տղան է: Վարորդին մինչև այս պահը հետաքննչական բաժինը չի կարողանում հայտնաբերել, քանի որ Գորիսի ոստիկանապետի տղայի ցուցումով, նա հրաժարվում է ներկայանալ հետաքննչական մարմին: Ըստ տեղեկությունների, ոստիկանապետի տղայի ավտոմեքենան վարել է մալաթիացի ինչ-որ երիտասարդ, ով հարուստ քրեական անցյալ ունի: Այս օրերին Գորիսի ոստիկանապետը փորձում է իր պաշտոնական դիրքը օգտագործելով` ազդել հետաքննչական մարմնի վրա, որպեսզի իրեն հարմար մեկ այլ վարորդի ներկայացնի, որ կարողանան ԱՊՊԱ-ին խաբելով` փոխհատուցում ստանալ, ոչ միայն իրենց ավտոմեքենայի, այլև իրենց մեղքով վնասված ավտոմեքենայի համար: Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նաև տեղեկություններ էին ստացել, որ վարորդը եղել է աղջիկ, սակայն դա հերքվել է, քանի որ հետաքննչական բաժնում ձեռք են բերել տեսագրություն: Ինչպես ավելի վաղ վթար վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 16-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 5 հասցեում՝ «Արցախ» բանկի դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ, 27-ամյա Հրաչ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 24 MM 444 համարանիշի և 27-ամյա Հարություն Վարդապետյանի վարած Opel Astra մակնիշի 34 MP 786 համարանիշի ավտոմեքենաերը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները, սակայն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները ուշացել էին դեպքի վայր, ինչի պատճառով էլ ՃՈ աշխատակիցները նշված հատվածում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չունենար: Վթարի մասին տեղեկացվել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին, ում կարգադրությամբ վթարի վայր էին ժամանել թաղապետարանի կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որպեսզի վթարի վայրում կատարեինն ճանապարհի լվացում, քանի որ վթարի հետևանքով ավտոմեքենաներից յուղի արտահոսք էր տեղի ունեցել: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմել էր շուրջ 5.000.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը՝ 300.000 ՀՀ դրամ, որոնք ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 175.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը` 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր