211652_close_icon
views-count7744 դիտում article-date 18:59 24-10-2014

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթը սկսեց Գագիկ Ծառուկյանի համար ծափահարություններ պահանջելով եւ ավարտեց` անեկդոտներ պատմելով

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքին իր ելույթից առաջ հայտարարեց, որ հիմնական ելույթի պատիվը վերապահված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: «Դե, մի հատ ծափ տվեք»,- դիմելով ժողվրդին` առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նկատեց, որ Համաժողովրդական շարժման վերջին երկու հանրահավաքի բազմամարդությունը վկայում է, որ Հայաստանում ձեւավորվել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողության պսակվելու լուրջ հեռանկար ունի: «Ուստի կոչ եմ անում ուշադրություն չդարձնել` ընդիմադիր համարվող որոշ լուսանցքային մարգինալ ուժերի կողմից հոկտեմբերի10 -ի հանրահավաքին հետեւած հիստերիկ արձագանքներին»,- առաջարկեց առաջին նախագահը: Նա իր ելույթում երեք դիտարկում առանձնացրեց, որոնք կներկայացնենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջական տեքստով: Ինչ վերբերվում է ժողովրդի կողմից պահանջվող ճանապարհային քարտեզին, ՀՀ առաջին նախագահը ասաց, որ որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չունենլաով` դա անհիմն եւ վտանգավոր պահանջ է համարում, «Քանի, որ քաղաքական շարժումը չի կարող եւ իրավուքն էլ չունի իր բոլոր քարտերը բացել: Տակտիկան, երբ բացահայտվում է, այն դադարում է տակտիկա լինել»,- ընդգծեց ՀԱԿ առաջնորդը: Լեւոն Տեր-Պետորսյանը նշեց, որ իրենց նպատակն է` նախ իշխանություններից հրաժարական պարտադրել եւ անցկացնել նախագահական եւ խորհրդարական ընտրություններ` փոփոխված ընտրական օրենսգրքով: Բացի այդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ հանրահավաքին հիմնականում մասնակցելու են ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության համակիրներն եւ հարցրեց, թե կա մեկը, որ իրենց առաջնորդներին կասկածում է: Բնականաբար, հանրահավաքի մասնակիցներն էլ վանկարկեցին, որ վստահում են: «Համաժողովրդական շարժումը վաստակել է ձեզանից հայցելու տակտիկական հարցերում ինքնուրույն գործելու իրավասությանը»,- ավելացրեց առաջին նախագահը եւ հարցրեց` դեմ, ձեռնպահ կա եւ լսելով «ոչ» վանկարկումները` արձագանքեց.«Ինչ ասեմ, շնորհակալություն: Սա էլ պատասխանը այն մարդկանց, ովքեր ասում էին, թե մենք հաշվի չենք նստում ժողովրդի կարծիքի հետ: Մենք գնալու ենք մինչեւ վերջ: Մինչեւ Սարգսյանական ռեժիմի լիկատար ազատում»,- ավելացրեց Լեւոն Տեր Պետրոսյանը: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի վերջում նկատեց, որ ժողվուրդը լարված է եւ վերջին հանրահավաքները համեմատելով 1988 թվականի հանրահավաքների հետ, այդ հանրահավքներին ծնված մի քանի անեկդոտ պատմեց: Այդ անեկդոտներից մեկի համաձայն` հնարահավաքներից մեկի ժամանակ մի կողմնակի մարդ հարցնում է, թե` էս ինչ հաշիվա, ինչի եք հավաքվել գոռգոռում: Պատասխանում են, թե Ղարաբաղն ենք ուզում, ինչին ի պատասխան կողմնակի անծանոթը առաջարկում է." Սոչին ուզեք, Սոչին ավելի լավ տեղ է": Գիշերային երթերից մեկի ժամանակ էլ երթի մասնակիցները գոռում են ` "Միացեք, միացեք" եւ կինոհայրենիք մոտ մեկը բացականչում է. "Արա, ձեր էշ խելիքին ընկա` մաշնես կոխին»: Հանրահավաքներից մեկի ժամանակ էլ մասնակիցներից մեկը երեք անգամ պատահաբար տրորում է մյուսի ոտքը եւ ներողություն խնդրում: Տուժողը երկու անգամ ներում է, իսկ երրորդ անգամ ներողությանը արձագանքում. «Ներում եմ, բայց երբ Ղարաբաղի հարցը վերջացավ` կտամ գլուխդ կտրորեմ»: Անեկդոտները պատմելուց հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմուքն հայտնեց, որ այս հանրահավաքում էլ նման պատմություններ կծնվեն եւ արդեն կան, բայց կպատմեն` երբ հավաքվի:

Նմանատիպ նյութեր