211652_close_icon
views-count929 դիտում article-date 19:02 24-10-2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ տիկին Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում է նաև այսօր: Ձեր վառ արտիստականությունը դրսևորվեց նաև կինոյում, որտեղ հանդիսատեսին ներկայացաք նաև որպես դերասանուհի: Մեր հասարակությունը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում բարձր է գնահատում Ձեր հասարակական գործունեությունը, որն ուղղված է երիտասարդ տաղանդների հայտնաբերման և աջակցության նվիրական նպատակին: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և նոր հաջողություններ Ձեր շնորհակալ նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր