211652_close_icon
views-count7270 դիտում article-date 17:21 24-10-2014

Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքը ուշացումով սկսվեց. պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն էին

Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավքը մեկնարկեց 20 րոպե ուշացումով:Հանրահավաքի մասնակիցները սպասում էին Եռյակի առջնորդներին: Ուշացած ժամանեցին մասնավորպես Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, երկուսն էլ միաժամանակ եկան: Նշենք, որ Եռյակի երեք առաջնորդներն էլ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա են հանրահավաքին: Հասարակությունը առաջնորդներից այս հանրահավաքում ակնկալում է, ոչ թե գնահատականներ պարունակող ելույթներ, այլ հստակ քայլերի ժամանակացույց: Հանրահավաքը վարում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանրահավաքին ներկա ժողովրդից, որ եկել են տեր կագնելու մեր երկրին:

Նմանատիպ նյութեր