211652_close_icon
views-count9436 դիտում article-date 13:40 24-10-2014

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մեկուսարանում գտնվող որդուն տեսակցելու չի գնում, քանի որ չի կարող նրա աչքերի մեջ նայել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի գնում մեկուսարան՝ իր որդուն՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանին տեսակցելու, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողոքի պատճառով: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Ռուստամ Գասպարյանը: «Մյուս տղաս է գնում տեսակցության: Ես չեմ գնում: Ես չեմ կարող գնալ, երբ գիտեմ, որ էրեխեն անմեղ նստած է այնտեղ: Չեմ կարողանում էրեխու աչքերի մեջ նայեմ ու ձեռքից չբռնեմ, բերեմ տուն»,- հիմնավորեց Ռուստամ Գասպարյանը: Միաժամանակ ավելացրեց, որ որդու գործը սառեցված վիճակում է եւ դեռ քննություն են տանում շատ դանդաղ տեմպերով: «Իբր թե քննություն են տանում, էլի»,- ավելացրեց պատգամավորը: Ռուստամ Գասպարյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որդին՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, համասեռամոլ տղայի պատճառով կալանավորվել է: Բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ասել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:

Նմանատիպ նյութեր