211652_close_icon
views-count814 դիտում article-date 17:45 24-10-2014

Հետախուզվողին հայտնաբերեցին հոգեբուժական կլինիկայի մոտ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող հոգեբուժական կլինիկայի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Գ.-ին, որը հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր