211652_close_icon
views-count1278 դիտում article-date 13:23 24-10-2014

Մերկելը կոչ է արել ԵՄ-ին օգնել Ուկրաինային ռուսական գազի վճարման հարցում

Բրյուսելում ընթացող գագաթաժողովում իր ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ռուսական գազի վճարման հարցում: «Հարկավոր է, այսպես կոչված, միջանկյալ ֆինանսավորում ցուցաբերել»,-նշել է նա: Մերկելի խոսքով՝ Ուկրաինային հարկ կլինի օգնել նոյեմբերից մինչև փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, քանի որ փետրվարից Ուկրաինան արդեն Միջազգային արժութային ֆոնդից օգնության նոր փաթեթ կստանա:

Նմանատիպ նյութեր