211652_close_icon
views-count3830 դիտում article-date 10:56 24-10-2014

Հզոր պայթյուն՝ «Գազպրոմ»-ի գազատարներից մեկում. կա 1 զոհ, 26 վիրավոր

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում «Գազպրոմ»-ի գազատարներից մեկում նախօրեին հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, 1 մարդ զոհվել է, 26-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորներից 7-ի վիճակը գնահատվոմ է ծայրահեղ ծանր: Տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:150 մետր շառավղով պայթյունից վնասվել են շինարարական տեխնիկաներ և ավտոմեքենաներ, նրանցից մի քանիսը բարձր ջերմաստիճանից ուղղակի հալչել են, կոտրվել են մոտակա շենքերի պատշգամբների ապակիները: Հրշեջներն ավելի քան 2,5 ժամ փորձել են մարել հրդեհը, որից հետո կարողացել են փակել գազատարը: «Gascade» գազատարը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը և գերմանական BASF կոնցեռնին:

Նմանատիպ նյութեր