211652_close_icon
views-count21364 դիտում article-date 12:40 24-10-2014

Ողբերգական ավտովթար Երևանի «Մուլտի Մոթորս»-ի դիմաց. «07»-ը բախվել է քարշակին. վարորդի դին դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ, 49-ամյա Հայկ Հակոբյանը Ավան վարչական շրջանի Աճառյան պողոտայում՝ «Մուլտի Մոթորս» ՓԲԸ-ի դիմաց, իր վարած Վազ 2107 մակնիշի 34 NA 089 համարանիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան ընթանալիս բախվել է աջ ճամփեզրի մոտ կայանված Mitsubishi մակնիշի 002 ԼԼ 20 համարանիշի քարշակ տեսակի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր