211652_close_icon
views-count1074 դիտում article-date 17:39 23-10-2014

Ոստիկանությունում ներկայացվեց այս տարվա 9 ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը լրագրողներին ներկայացրեց այս տարվա ինն ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը: 2014 թ. ինն ամիսներին ԱԿԲ-ի կողմից ստացվել եւ առաքվել է 25 հազարից ավելի փաստաթուղթ: Հեռահաղորդակցման հատուկ համակարգի միջոցով ստացվել եւ մշակվել է 67430 տեղեկատվական միավոր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս տարվա ինն ամիսներին Ինտերպոլի անդամ երկրներում պարզվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը, որոնցից 66-ը ձերբակալվել են, 13-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի: Միջոցառումներ են ձեռնարկվում Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 381 ՀՀ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ: Հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 31 անձ: Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող 53 անձ է հայտնաբերվել: Հայտնաբերվել է Ինտերպոլի անդամ երկրներում հափշտակված 9 ավտոմեքենա: Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել մեր երկրի տարածքում հափշտակված 47 մշակութային առարկաների նկատմամբ: Արա Ֆիդանյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր