211652_close_icon
views-count763 դիտում article-date 14:16 23-10-2014

Կիպրոսի նախագահը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովից առաջ հոսպիտալացվել է

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ով ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի գագաթաժողովին, հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նա հիվանդանոց է տեղափոխվել քթից չդադարող արյունահոսության պատճառով: Հիվանդանոցում զննությունից հետո պարզվել է, որ Կիպրոսի 68-ամյա նախագահը բարձր զարկերակային ճնշում ունի: Ըստ Կիպրոսի կառավարության մոմլո քարտուղար Նիկոս Խրիստոդուլիդեսի՝ նախագահը ամենայն հավանականությամբ ևս 2 օր կմնա հիվանդանոցում և չի մասնակցի գագաթաժողովին: Այս տարվա հոկտեմբերի սկզբին Անկարան հայտարարեց, որ Հյուսիսային Կիպրոսի խնդրանքով սեյսմիկ տարածք է ուղարկում իր ռազմանավերը և հետազոտական նավ:

Նմանատիպ նյութեր