211652_close_icon
views-count1679 դիտում article-date 00:36 23-10-2014

«Ռեալ»-ը հեշտ հաղթանակ տոնեց Լիվերպուլում. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հետաքրքրաշարժ հանդիպումներից մեկը կայացավ Լիվերպուլում, ուր տեղի համանուն թիմը հյուրընկալեց խաղարկության գործող գավաթակի Մադրիդի «Ռեալ»-ին: Կառլո Անչելոտիի սաները հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանեցին առաջին դեռևս առաջին խաղակեսում: 23-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն «պատ» խաղաց Խամես ռոդրիգեսի հետ և գնդակը վարպետորեն ուղարկեց տանտերերի դարպասը: 7 րոպե անց Տոնի Կրոսի «ոսկերչական փոխանցումից» հետո Քարիմ Բենզեման գլխի արտակարգ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ մինչ ընդմիջման գնալը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Մադրիդի «Ռեալ» իր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: B խմբի առաջատարը «Ռեալ»-ն է: Մնացած բոլոր թիմերը վաստակել են երեքական միավորներ: [b]B խումբ[/b] «Լիվերպուլ» - «Ռեալ»՝0:3 Գոլեր՝ Ռոնալդու 23՛, Բենզեմա 30՛, 41՛ «Լուդոգորեց» - «Բազել»՝1:0 Գոլ՝ Մինև 92՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր