211652_close_icon
views-count1785 դիտում article-date 22:15 22-10-2014

Նախագահ Չինգ-Կու Վուն Արթուր Գեւորգյանին առաջարկել է առաջադրվել ԱԻԲԱ-ի գործկոմի անդամ. aravot.am

Նոյեմբերի 10-15-ը Կորեայում կայանալու են ԱԻԲԱ-ի ընտրությունները, որտեղ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել է Չինգ-Կու Վուն, որը վերջին տարիներին ղեկավարելով մարզական այդ կառույցը, բավականին նորամուծություններ է մտցրել՝ փորձելով փրկել սիրողական բռնցքամարտի հեղինակությունը, դիտարժանությունը: Առաջիկա ընտրություններում ԱԻԲԱ-ի գործկոմի անդամների թեկնածուների մեջ առաջին անգամ առաջադրված է նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը մարզաձեւում երկար ճանապարհ ունի անցած: Ինչպե՞ս կայացվեց այդքան լուրջ ու կարեւոր որոշումը, Արթուր Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Առաջարկը պարոն Վուից է եղել: Առաջին ծանոթության ժամանակ մեր մեջ շատ հետաքրքիր զրույց ծավալվեց, ընդհուպ, մինչեւ տեսակետների բախում: Նրան դուր եկավ, որ կա մեկը, որն իրեն հակառակվում է: Ու պարոն Վուն, հարցնելով, թե ինչի՞ ես ԱԻԲԱ-ի գործկոմում չեմ, առաջարկեց, որպեսզի գալիք ընտրություններում ես էլ լինեմ թեկնածուների մեջ»: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2014/10/22/508512/]այստեղ[/url] Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր