211652_close_icon
views-count6641 դիտում article-date 20:25 22-10-2014

Ի՞նչ գործ ունեք իմ խնամու հետ, ոչ ոք չի կարող նախագահին փոխել. Հովիկ Աբրահամյան

«Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունենք, ես չեմ հասկանում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով այն լուրերին, թե իր խնամի՝ Գագիկ Ծառուկյանը արժանի հետնորդ է Սերժ Սարգսյանին, թե ոչ: «Նախ, ոչ ոք չի կարող նախագահին փոխել: Ավելին` կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել: Ձեզ էլ խորհորդ եմ տալիս չխոսել, քանի որ նախագահը դեռ 4 տարի ունի աշխատելու:Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով այդ մասին խոսում է, դա ժամանակավրեպ է եւ կոռեկտ չէ՚,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը առաջարկեց խոսել մեր կառավարության, տնտեսության, ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակի մասին: Իսկ հավանական իշխանափոխության մասով ասաց, որ որեւէ հիմք չի տեսնում: «Իշխանափոխություն ասելով չի, պետք է հիմքեր լինի, ես իշխանափոխության որեւէ հիմք, կառավարման ճգնաժամ չեմ տեսնում: Հակառակը` տեսնում եմ, որ կառավարությունը ակտիվ աշխատում է»,- ասաց Հովիկ Աբրահմյանը եւ ավելացրեց, որ բոլոր ուժերին էլ առաջարկում է միասին աշխատել, իսկ փոխվարչապետի հարցը` ըստ Հովիկ Աբրահամյանի, դեռ չի քննարկվել:

Նմանատիպ նյութեր