211652_close_icon
views-count10003 դիտում article-date 19:29 22-10-2014

Հասարակական սպասարկման օբյեկտի հաշվին ծառերի սպանդ՝ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ Մյասնիկյան պողոտայում հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով շինարարություն կատարողները մի քանի ծառեր են տրակտորով արմատախիլ արել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասարակական օբյեկտի կառուցման կապալառուն Պռոշյանի կոնյակի գործարանն է, պատվիրատուն` է. Չոբանյանը, իսկ նախագծային կազմակերպությունը “ՀԱԲ ՇԻՆՆԱԽԱԳԻԾ” ՍՊԸ-ն է: Շինարարության թույլտվությունը տրվել է այս տարվա հունվարի 23-ին: Մեր այցելության պահին արդեն հեռացրել էին հատված ծառերը և միայն մնացել էր մի քանի կոճղեր և մի կանգնած հսկայական ծառ: Իրավիճակի մասին տեղեկացվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ով կարգադրել է, որպեսզի վարչական շրջանի պատասխանատուները շտապ մոտենան նշված վայր և պարզեն եղելությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մի քանի ծառեր ապօրինի հատելու համար վարչական շրջանի ղեկավարը գրավոր դիմել է նաև շրջանի դատախազին: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր