211652_close_icon
views-count1849 դիտում article-date 23:14 22-10-2014

Շախմատի տան հետնամասում «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ և 39 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Շախմատի տան հետնամասում` ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ստվարաթղթե պարկ, որի մեջ առկա էր «ԱԿ-74» տիպի առանց փամփշտատուփի ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 7.62 մմ տրամաչափի 39 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր