211652_close_icon
views-count1509 դիտում article-date 22:04 22-10-2014

Վանաձորում գողացած նոութբուքը վաճառել էին Երևանում

Հոկտեմբերի 19-ին 1983 թ. ծնված Վրեժ Պ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում դիմում էր ներկայացրել, որ անհայտ պայմաններում կորցրել է նոութբուք համակարգիչը: Ոստիկանության ծառայողները համակարգիչը գողանալու կասկածանքով հոկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին: Պարզվել է, որ նա Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեում գտնվող շինության դրսի հատվածում ամրացված պատուհանագոգից գողացել է նշված համակարգիչը և ընկերոջ միջոցով վաճառել Երևան քաղաքում: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր