211652_close_icon
views-count1111 դիտում article-date 12:57 22-10-2014

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտում» տեղակայված ԱՄՆ-ի դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության: Այս մասին տեղեկացնում է «Ալ-Մուսթաքիլյա»-ն՝ հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ դեսպանատան վրա այս գիշեր 3 հրթիռ է ընկել: Հրթիռներն արձակվել են Ադ-Դորա շրջանից: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Միևնույն ժամանակ «Աս-Սումարիա» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ «կանաչ գոտին» ականանետային հարվածի է ենթարկվել , ինչից հետո նշված վայրը շրջափակել են անվտանգության ուժերի ստորաբաժանումները:

Նմանատիպ նյութեր