211652_close_icon
views-count4451 դիտում article-date 11:09 22-10-2014

Պուտինն այժմ Ղրիմում նոր ամառանոցներ, առողջարաններ և գինու հսկայական գործարան ունի

Ղրիմի նախարարների խորհուրդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայեցողությանն է հանձնել Ղրիմի մի քանի ամառանոցներ, մանկական ճամբարներ, ինչպես նաև հայտնի Ղրիմի հայտնի արգելոցը: Kommersant-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի ենթակայության տակ է անցել 10 մեծ օբյեկտ: Դրանք են՝ պետական «Дубрава-2» նստավայր-ամառանոցը, «Шатер» նստավայրը, N5 և N7 նստավայրերը և Ֆորոսում գտնվող «Южный», Սիմեիզեում գտնվող «Зори Украины», «Гурзуфский» և «Алуштинский» առողջարանային վայրերը, որոնք ժամանակին գտնվում էին Ուկրաինայի նախագահի գործերով վարչության ենթակայության տակ: ՌԴ նախագահին են հանձնվել Ղրիմի բնական արգելոցը, որը զբաղեցնում է 45 հազար հա տարածք, այնտեղ է գտնվում «Մասսանդրա» գինու հնագույն գործարանը՝ իր մի քանի դուստև գործարաններով, որոնցում աշխատում է 4,000 մարդ, ուկրաինացի մի քանի նախարարներին պատկանող «Нижняя Ореанда», «Курпаты» առողջարանային վայրերը և «Радуга» և «Россия» մանկական ճամբարները:

Նմանատիպ նյութեր