211652_close_icon
views-count1695 դիտում article-date 23:59 21-10-2014

Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը

Քիչ առաջ Թբիլիսի է ժամանել ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ ԶՈՒ ղեկավար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը: Ըստ տեղեկությունների՝ Բրիդլավին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, Բրիդլավը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այցի շրջանակներում ամերիկացի գեներալը կայցելի նաև Թբիլիսիի պետական համալսարան, որտեղ ուսանողների համար դասախոսություն կկարդա և կպատասխանի նրանց հարցերին:

Նմանատիպ նյութեր