211652_close_icon
views-count1747 դիտում article-date 22:51 21-10-2014

Շուկայում Էբոլա վիրուսի տեսքով խաղալիքներ են հայտնվել

Giantmicrobes ընկերությունը թողարկել է ողջ աշխարհում արագ տեմպերով տարածվող Էբոլա վիրուսի տեսքով խաղալիքների մի ամբողջ շարք, որն արագորեն վաճառվել է: Ինչպես փոխանցում է Vademecum-ը, խաղալիքները վաճառվել են 9,95 և 29,95 դոլարով: Ընկերության աշխատակիցները պատմում են, որ Էբոլա խաղալիքն այս պահի դրությամբ ամենավաճառվող վիրուս-խաղալիքն է, որի նպատակը ոչ միայն մարդկանց զվարճացնելն է, այլ նաև լուսաբանելը,հատկապես հիմա, երբ վիրուսը դուրս է եկել Աֆրիկայի տարածքից և սպառնում է այլ պետություններին: Հիշեցնենք, որ Էբոլայից արդեն 4500 մարդ է մահացել: Այն փոխանցվում է արյան և կենսաբանական այլ հեղուկների միջոցով:

Նմանատիպ նյութեր