211652_close_icon
views-count14381 դիտում article-date 21:11 21-10-2014

Ճանապարհային ոստիկանների և բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում երիտասարդ վարորդը շտապ տեղափոխվեց հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հաղթանակ կամրջի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է բժիշկների միջամտությունը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը, ովքեր տեղում զննելով 25-30 տարեկան երիտասարդ տղային՝ նրան տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երիտասարդի անունը Վարդան է, ով վարելով Վազ 2107 մակնիշի ավտոմեքենան՝ զգացել է, որ ինքնազգացողությունը վատանում է, արգելակել է ավտոմեքենան և ահազանգել ընկերներին, ովքեր այդ մասին տեղեկացրել են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Եվ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր, որ ավտոմեքենան վարելու ժամանակ իր կամքից անկախ վթար տեղի ունենալ՝ բախվեր մեկ այլ ավտոմեքենայի: «Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երիտասարդը Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ, 25-ամյա Վարդան Գրիգորյանն է, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր